2024-09-28 11:08
Լրատվական գործակալություններ
0
ԵԽԽՎ-ում գերմանական պատվիրակության ղեկավարը կոչ է արել Բաքվից պահանջել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին
Եվրոպայի խորհրդի Վացլավ Հավելի մրցանակի դափնեկիր Անար Մամեդլին դարձյալ ադրբեջանական բանտում է և պետք է անհապաղ ազատ արձակվի։
Դրա մասին սոցցանցերում գրել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում գերմանական պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն։
«Ոչ մի երկիր չի կարող գնալ COP29 առանց Մամեդլիի և մյուս բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման պահանջի»,- գրել է նա։
News.am