Լավրով․ Մերձավորարևելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է
Մերձավորարևելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որը «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Մերձավոր Արևելքի իրավիճակի մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Մերձավոր Արևելքը նորից հայտնվել է մեծ պատերազմի շեմին, որը, ինչպես մեզ է թվում, ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ թեև ՄԱԿ ԱԽ-ը և Գլխավոր վեհաժողովը մի քանի բանաձևեր են ընդունել՝ հրադադարի կոչով, իսրայելական բանակի գործողությունը շարունակվում է։
«10 օր առաջ Գլխավոր վեհաժողովը հավանություն տվեց Միջազգային դատարանի խորհրդակցական եզրակացությանը, որում ոչ երկիմաստորեն խոսվում է պաղեստինյան հողերի իսրայելական օկուպացիայի անօրինական բնույթի և հրադադարի անհրաժեշտության մասին։ Խորհրդի անդամների ճնշող մեծամասնությունն աջակցել է այդ նախաձեռնությանը՝ ուղղված պաղեստինա-իսրայելական հակամարտության արդար և երկարաժամկետ կարգավորմանը և պաղեստինցիների սեփական անկախ պետության ստեղծման իրավունքին 1967թ. պետական սահմանների շրջանակում Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով»,- ավելացրել է նա։
Լավրովի խոսքով՝ կա ՄԱԿ ոչ երկիմաստ որոշումը, և ընդհանուր խնդիրն է դրա կատարման ապահովումը։
«Պաղեստինա-իսրայելական հակամարտության չկարգավորվածությունը ապակայունացնող ազդեցություն է թողնում... ողջ տարածաշրջանի վրա։ Ճգնաժամը Գազայի շուրջ դարձել է լիբանանա-իսրայելական առճակատման կատալիզատոր, իսկ շարունակվող գնդակոծությունների կադրերը տարածվել են ողջ աշխարհում»,- նշել է նա։
News.am