Ռուս փորձագետ. ԱՄՆ-ը Հայաստանը համարում է շահեկան կետ տարածաշրջանում իր քաղաքականությունն ակտիվացնելու համար

Ռուսաստանի տարածաշրջանային դիրքորոշումը չպետք է ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունների համակարգի ածանցյալը լինի Այս մասին «ԱՄՆ նախագահի ընտրությունները և դրանց ազդեցությունը հետխորհրդային տարածքում» թեմայի քննարկման ժամանակ սեպտեմբերի 28-ին ասել է ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) Եվրասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իվան Սաֆրանչուկը։

«Ես կողմ եմ, որպեսզի ընդլայնվի քաղաքական տարածքն աշխարհում առանց ԱՄՆ-ի։ Այս իմաստով Մոսկվայի դիրքորոշումը տարբեր տարածաշրջաններում, այդ թվում Կովկասում, չպետք լինի ամերիկացիների հետ մեր հարաբերությունների ածանցյալը։ ԱՄՆ-ը ամենուրեք բանը տանում է նրան, որ իրեն ներկայացնի որպես անխուսափելի տերություն»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ Կովկասում ամերիկյան քաղաքականության հիմքը կապված է այն բանի հետ, որպեսզի վնասի Ռուսաստանին, դա նրանց գլխավոր նպատակն է։

«Ամերիկյան մոտեցումը կապված է այն բանի հետ, որ պետք է միշտ և բոլոր տարածաշրջանային դասավորություններում աջակցել ավելի թույլին ընդդեմ ավելի ուժեղի։ Եթե տարածաշրջանում որևէ տուժած կա, ապա այդ տուժածն էլ հենց մուտքի կետն է։ Որպեսզի չլինի չափից ավելի ուժեղ մեկը, պետք է անպայման աջակցել ավելի թույլ կողմին ավելի ուժեղի դեմ։

Ուստի ամերիկյան դիվանագիտությունն այժմ Հայաստանն իր համար ներկա վիճակում համարում է որպես առավել շահեկան կետ տարածաշրջանում իր քաղաքականությունն ակտիվացնելու համար»,- ավելացրել է փորձագետը։

News.am