ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է Ցեղասպանությունների դեմ պայքարի գլոբալ ֆորումը Հայաստանում անցկացնելու մասին

Հայաստանը դեկտեմբերին կանցկացնի Ցեղասպանության հանցանքի դեմ 5-րդ Գլոբալ ֆորումը, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածի ընթացքում կայացած ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի բարեկամների խմբի հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Միջոցառումը կենտրոնանալու է ցեղասպանության հանցագործության և ոճրագործության այլ հանցանքների վաղ զգուշացման ու արձագանքի մեխանիզմների արդյունավետության բարձրացման ուղիների վրա և կանցկացվի դեկտեմբերի 12-13-ը, ասել է փոխնախարարը։

Կոստանյանն ընդգծել է, որ ատելության խոսքի տարածումը, ռասայական ու էթնիկ հողի վրա այլատյացության հանցանքներն ու դրանց փառաբանումը պարարտ հող են ստեղծում խտրականության ու մարդու իրավունքների խախտումների համար։ Նա նաև հիշեցրել է հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին։

Ցեղասպանության կանխարգելման չորրորդ գլոբալ ֆորումը տեղի էր ունեցել 2022 թվականի դեկտեմբերին՝ Երևանում։

Armenia Today