Արշակ Սրբազան․ Իշխանություններին ուղղված ֆորմալ հրավերը ոչինչ չի փոխում եկեղեցու դիրքորոշման մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայր Տաճարի վերաօծման մասնակցության համար իշխանություններին ուղղված ֆորմալ հրավերը ոչինչ չի փոխում եկեղեցու դիրքորոշման մեջ, մեր դիրքորոշումներըինչպիսին եղելեն, շարունակում են այդպիսին լինել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Սրբազանը։

 

Լրագրողների հարցին, թե Եկեղեցին շարունակո՞ւմ է պահանջել իշխանությունների հրաժարականը, Սրբազան հայրը պատասխանեց, որ ամեն ինչ ուժի մեջ է։

«Մեր դիրքորոշումն ինչպիսին եղել է, շարունակում է այդպիսին լինել: Մենք բացատրել ենք, թե ինչով է պայմանավորված եղել հրավերը»,-ասաց նա:

News.am