Իսրայելը ռմբակոծել է Եմենի Հոդեյդա քաղաքի նավահանգստի վառելիքի պահեստները

Իսրայելական կործանիչները ռմբակոծել են Եմենի Հոդեյդա քաղաքի հյուսիսում գտնվող Ռաս Իսա նավահանգստի վառելիքի պահեստները, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Հոդեյդա նահանգի վարչակազմի աղբյուրը։

«Իսրայելական կործանիչները ռմբակոծել են Հոդեյդա քաղաքի հյուսիսում գտնվող Ռաս Իսա նավահանգստում վառելիքի պահեստները, Հոդեյդա նավահանգստի գնդակոծությունից հետո», - ասել է աղբյուրը:

Իսրայելը հարձակում է սկսել Եմենի վրա այն բանից հետո, երբ Եմենից մի քանի հրթիռներ ընկել են նրա կենտրոնական հատվածը։

Sputnik Արմենիա