17 ԴԱՐ ԱՆՑ. ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ ՎԵՐԱՕԾՈՒՄ ԷՐ

Sputnik Արմենիան ներկա է գտնվել Մայր տաճարի վերաօծման և վերաբացման արարողությանը և ներկայանում օրվա վառ կադրերը։

Էջմիածնի Մայր տաճարում այսօր կայացել է վերաօծման պատմական իրադարձությունը։ Մայր տաճարն օծվել է 303 թվականին` կառուցվելուց հետո։ Վերաօծում է կատարվել, որովհետև տաճարն ամբողջությամբ հիմնանորոգվել է։

Նշենք, որ Մայր տաճարի հիմնանորոգման աշխատանքներն ընդհանուր առմամբ ընթացել են 12 տարի։ 1–ին փուլով կատարվել են հետազոտման, նախագծման աշխատանքները, 2–րդ փուլում արդեն բուն շինարարական աշխատանքներն են եղել։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն օրհնել է Սուրբ սեղանը, որը ջրով և գինով լվացվել է։ Ապա Վեհափառը Սուրբ մյուռոնաթափ աղավնու միջոցով օծել է Ավագ սեղանը՝ չորս անկյուններով։

Մայր տաճարը փակ էր այցելուների համար 2018 թվականի վերջից։ Նման ծավալի վերանորոգման աշխատանքներ հարյուրամյակներ շարունակ չեն եղել։ 1620–ական թթ. Մովսես Տաթևացի կաթողիկոսի ժամանակ է եղել մեծածավալ վերանորոգում։

Էջմիածնի Մայր տաճարն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում, այդ պատճառով վերանորոգման համար յուրաքանչյուր քար, շինանյութ ընտրվել ու համաձայնեցվել է ըստ ՅՈւՆԵՍԿՕ–ի և ՀՀ օրենսդրության պահանջների ու ստանդարտների համաձայն։

Sputnik Արմենիա

Галерея (16 фото)