Երևանում ընթանում է երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանում սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին ընթանում են երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը։
Սեպտեմբերի 30-ին նիստերն ընթանում են պանելային քննարկումների ձևաչափով։ Բանավեճերի և ելույթների թեմաներն են. ենթակառուցվածքը և լոգիստիկան գյուղատնտեսությունում, ժամանակակից մարտահրավերները և լուծումները; իրավակիրառ պրակտիկան և հակամենաշնորհային կարգավորման զարգացումը տրանսսահմանային շուկաներում, ԵԱՏՄ էլեկտրոնային առևտրային հարթակները; բիզնեսի և պետության շահերի հավասարակշռությունը, էլեկտրոնային առևտրի տեխնիկական կարգավորումը ԵԱՏՄ-ում; ապրանքների անվտանգությունը էլեկտրոնային հարթակներում, աշխատանքի միասնական շուկան; զարգացման հեռանկարները։
Հոկտեմբերի 1-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստը։ Դրոշմանիշի մարումից հետո նախատեսված է համատեղ լուսանկարում։ Այնուհետև տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը նեղ, հետո՝ ընդլայնված կազմով։ Նախատեսված է ԵՏՀ կոլեգիայի նախագահի հայտարարությունը մամուլի համար։
News.am