2024-09-30 12:55
Լրատվական գործակալություններ
0
Դյուրացվել է հայկական պետհամարանիշներով մեքենաների մուտքն Իրան
Դյուրացվել է հայկական պետհամարանիշներով մեքենաների մուտքն Իրան: Այս մասին գրում է իրանագետ Ժաննա Վարդանյանը։
«Ըստ իրանական կողմի, քանի որ Հայաստանը միացել է Carnet de Passages-ի հռչակագրին, վերանում է հայկական պետհամարանիշով մեքենաների Իրան մուտք գործելու խնդիրը:
Մինչև այժմ հայկական մեքենաները Իրան մուտք գործելու համար պետք է զգալի գումար վճարեին մաքսատանը, որը կարող էին հետ ստանալ վերադառնալիս:
Դեռ հասկանալի չէ, թե հայկական մեքենաներն այժմ ազատվում են այդ վճարումից, թե դրանք պարզապես նվազեցվում են:
Սահմանի հատումը հեշտացնող «Կառնետ դե Պասաժ» համակարգը ներդնելու համար հայկական ու իրանական կողմերն ակտիվ բանակցում էին վերջին երկու տարիներին», - գրել է նա:
Verelq.am