2024-09-30 13:28
Լրատվական գործակալություններ
0
ՆԻԿՈԼԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՑՄԱՀ
Եթե ամեն բան՝ քաղաքական, հանրային գործընթաց, «էլիտա» համարվողների վարք, շարունակվի այս կերպ, ինչպես մինչ օրս է եղել ու նաև ներկայումս է, ապա Նիկոլի իշխանությունը ՀՀ-ում կարող է լինել ցմահ, կամ մինչ ՀՀ-ի գոյության ավարտ, այն իմաստով, որ նա կլինի ՀՀ-ի վերջին ղեկավարը:
Կարծում եմ շատերը, ինչպես սոցիալական ակտիվից, այնպես էլ հասարակական լայն շերտերից, դժվար են պատկերացնում, թե ինչ համալիր արտաքին կառավարման տակ է ՀՀ-ն մտել, ու ինչ ինստիտուցիոնալ ու տեխնոլոգիական գործիքներով են աշխատում ՀՀ-ն գաղութացնող երկրները ՀՀ-ում, հայ հասարակության հետ:
Չկա գեթ մեկ ոլորտ, որ վերահսկողության տակ չլինի. ի դեպ, ոլորտային ինստիտուցիոնալ կառույցների աշխատանքի կոլափսն էլ է հանդիսանում այդ ծրագրերի մի կարևոր մասը:
Ալեն Ղեվոնդյան, քաղաքագետ