Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդագծի կառուցման նախագիծը կկապի Իրանի և ՌԴ-ի էլեկտրահամակարգերը
Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդագծի կառուցման նախագիծը կկապի Իրանի և ՌԴ-ի էլեկտրահամակարգերը։
Այս մասին հայտնել են Երևանում ընթացող երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովի պանելային քննարկման շրջանակում։
Ժամում 1 200 մեգավատ հզորությամբ նախագիծն ավարտական փուլում է, կառուցված է էլեկտրագծի 85 տոկոսը՝ 280 կիլոմետր երկարությամբ, Հրազդանից մինչև Իրանի հետ սահման, կկառուցվի ենթակայան Սյունիքում Իրանի սահմանից 150 կիլոմետր հեռավորությամբ։
Նախագծի ավարտից հետո կլինի չորս երկրներ միացնելու հնարավորություն՝ Իրան, Հայաստան, Վրաստան և ՌԴ։ Մեծ իմաստով խոսքը Իրանի և ՌԴ-ի էլեկտրահամակարգերի միացման մասին է, դա առաջին նման մեծ նախագիծն է։
Հաշվի առնելով այն, որ ռուսական մասով խոսքը վերաբերում է 80 հազար մեգավատի սպառման մասին, նոր հզորությունների կառուցումից հետո Հայաստանը, որն այժմ ավելցուկ ունի, հնարավորություն կունենա արտահանել էլեկտրաէներգիա երկու ուղղությամբ։
News.am