2024-09-30 16:03
Լրատվական գործակալություններ
0
Պուտինը կարգադրել է բանակի համար զորակոչել 130 հազար ժամկետայինների
Վլադիմիր Պուտինը կարգադրել է 2024թ. հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը կատարել Ռուսաստանի Դաշնության զորահավաքի ենթակա և պահեստում չգտնվող 18-30 տարեկանների զինակոչ 133 հազար թվաքանակով, տեղեկացրել է ՌԴ իրավական տեղեկատվության պորտալը։
Նույն հրամանագրով կատարվում է զինվորների, նավաստիների, սերժանտների և ավագների զորացրում, որոնց զինծառայության ժամկետը ըստ զինակոչի ավարտվել է։
News.am