Դեսպան․ Լիբանանի հայաբնակ շրջաններն այս պահին անմիջականորեն վտանգված չեն

Լիբանանում իսրայելական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը։

Նրա խոսքով՝ Լիբանանի հայաբնակ շրջաններն այս պահին անմիջականորեն վտանգված չեն, ուստի ներկայում տարհանում կազմակերպելու կարիք չկա։

«Բեյրութում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, ինչպես նաև համայնքային կառույցների հետ (ըստ անհրաժեշտության)՝ ՀՀ քաղաքացիների խնդիրներնիր իրավասությունների շրջանակում պատշաճ հասցեագրման նպատակով»,- ասել է ՀՀ դեսպանը։

Լիբանանում ՀՀ դեսպանությունը, դեսպան Աթաբեկյանի խոսքով, աշխատում է արտակարգ ռեժիմի պայմաններում` ամբողջ ծանրաբեռնվածությամբ։ Եթե դեսպանություն դիմած ՀՀ այն քաղաքացիների անձնագիրը վավեր չէ, վերադարձի վկայական տրվում է անվճար։

Դեսպանը հորդորում է ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Լիբանան այցելելություններից, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չկա։

Հիշեցնենք` իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։

Sputnik Արմենիա