Պուտինը Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում մատուցած ծառայությունների համար։ Դրա մասին ասված է իրավական տեղեկությունների պաշտոնական պորտալում հրապարակված համապատասխան հրամանագրում։

«Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդմանն ուղղված ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վաղարշակ Վառնազի Հարությունյան պարգևատրել Բարեկամության շքանշանով»,- ասված է փաստաթղթում։

Վաղարշակ Հարությունյանը Հանրապետության դեսպանի պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականից։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 15-ին Նիկոլ Փաշինյանի խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանին նշանակել է ՌԴ-ում նոր դեսպան։

News.am