ՍՈՐՈՍԱՃՏԵՐԸ ԼԿՏԻԱՑԵԼ ԵՆ, կամ՝ ՊԼԻՆԹՈՒՍԻ ԳԾԻՑ ԷԼ ՑԱԾՐ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 7-8-ին կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական համաժողովին ՀՀ մասնակցության ձևաչափի քննարկումը ձգձգվեց սորոսական հանրության աննախադեպ ակտիվացման պատճառով։ Վերջերս Սորոսի մարդիկ սկսել են անթիվ ճնշումներ գործադրել իշխող վերնաշերտի ղեկավարի վրա, ինչը լրացուցիչ ապացույցն է այն բանի, որ նախկին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներսում գործում են արևմտյան և թուրքական ազդեցության գործակալներ։ 6 տարվա ընթացքում այդ գործակալությունն ամուր հաստատվել է ՔՊ ղեկավար կազմում, իսկ այժմ առավելագույն ջանքեր է գործադրում, որպեսզի Փաշինյանը չմեկնի համաժողովի, այլ իր փոխարեն ուղարկի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին կամ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ ԱՊՀ ոչ պաշտոնական համաժողովից առաջ, հոկտեմբերի 4-5-ին, նշանակված է Ֆրանկոֆոնիայի 19-րդ համաժողովը: Այդ միջոցառումը Փաշինյանը ոչ մի կերպ չի կարող բաց թողնել։
Ցուցանշական է, որ Փաշինյանի մամլո քարտուղարն անմիջապես տեղեկացրեց հոկտեմբերի 22-24-ին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ համաժողովին իր ղեկավարի մասնակցության մասին։ Դե, իսկ հոկտեմբերի 7-8-ին կայանալիք ԱՊՀ համաժողովի առնչությամբ ակնհայտ տարաձայնություններ առաջացան, հատկապես հաշվի առնելով, որ հոկտեմբերի 7-ը նախագահ Պուտինի ծննդյան օրն է։ Սորոսի մարդիկ համարել են, որ այդ կապակցությամբ Փաշինյանի շնորհավորանքը համահունչ չի լինի համաշխարհային միտումներին։
Եթե ճիշտը խոսենք, ԱՊՀ համաժողովին Փաշինյանի մասնակցել-չմասնակցելը ոչ մի նշանակություն չի ունենա։ Այդ գործչի հեղինակությունը տատանվում է պլինթուսից ցածր գծի վրա՝ ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Արևմուտքի հետ հարաբերությունների պարագայում։
Ռուսաստանում և Արևմուտքում գիտեն Փաշինյան-քաղաքական գործչի իրական գինը, ուստի այս կամ այն միջոցառումներին նրա մասնակցել կամ չմասնակցելը ոչինչ չի ավելացնի առկա քաղաքական իրողություններին։ Իշխող վերնաշերտի պարագլուխն ինքն էլ է հասկանում, որ իրեն ոչ մի տեղ լուրջ չեն ընդունում, բայց զվարթ դեմքով շարունակում է տանուլ տված խաղը։ Նույնիսկ պաշտոնական հեռուստառեպորտաժները չկարողացան «սքողել» Ռումինիայի նախագահի և Հունաստանի վարչապետի դեմքի արտահայտությունը, երբ նրանք լսում էին համաձայնեցված կետերի հիման վրա Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին Փաշինյանի պատմությունը։
Քուվեյթի գահաժառանգը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ անդադար ծիծաղում էր, ուստի այդպես էլ կադրից դուրս մնաց՝ ոգևորել է արդյոք նրան շուտափույթ ստորագրման գաղափարը, թե ոչ։ ՀՀ շարքային քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծվել, որ Փաշինյանը, իր իսկ խոստովանությամբ, կրկին գժի տեղ է դրել իրեն։ Դատեք ինքներդ. Բաքվից ուղիղ տեքստով ասում են, որ չեն ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ չի փոփոխվել ՀՀ Սահմանադրությունը, իսկ Փաշինյանը պատմում է համաշխարհային դերակատարներին, թե լավ կլինի ստորագրել խաղաղության փաստաթուղթը մինչև СОР-29-ը…
Փաշինյանը պատրաստվում է ՔՊ-ի վերարտադրությանը 2026-ի ընտրությունների միջոցով, իսկ սորոսական հանրությունը փակ դռների հետևում նրանից պահանջում է արագացնել ՀԱՊԿ-ի հետ վերջնական խզման գործընթացը և հրապարակային բանավեճ սկսել ԵԱՏՄ-ին հետագա անդամակցության թեմայով։ Ռեժիմի քարոզչամեքենան լեփ-լեցուն է Սորոսի մարդկանց (Դանիել Իոաննիսյանի կարգի) հայտարարություններով, թե «ՌԴ 102-րդ ռազմաբազան բռնազավթել է Գյումրին», իսկ իշխանական հեռուստաալիքներում Արսեն Խառատյանի հայտնվելը ամենաբացահայտ վկայությունն է այն բանի, որ Փաշինյանի սորոսական շրջապատը նոր սադրանք է նախապատրաստում։
Խոսքը ՀԱՊԿ-ից ելքի մասին է, միաժամանակ արձանագրվում է իր թեժությամբ ամենահզոր քարոզչական գրոհը ՌԴ 102-րդ ռազմաբազայի դեմ։ ԱՄՆ-ում Էրդողանի հետ Փաշինյանի խայտառակ հանդիպումից հետո հենց Սորոսի մարդիկ սկսեցին ճղավել, թե Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդումն ավելորդ կդարձնի Գյումրիում 102-րդ ռազմաբազայի հետագա առկայությունը։ Այդ հանդիպումից հետո հայտարարությունների տարափ տեղաց, թե իբր՝ մենք արդեն ակտիվ բարեկամություն ենք անում Թուրքիայի հետ, ուստի ռուս զինվորները սահմանի վրա մեզ պետք չեն, մանավանդ որ սահմանը, ըստ այդ հայտարարությունների հեղինակների, շուտով բացվելու է։ Սորոսի մարդիկ կարծում են, թե Հայաստանի անվտանգությունը կարող են ապահովել հեռադիտակներով ու նոթատետրերով զինված եվրոպացի դիտորդները, իսկ ռուսական ռազմաբազան պետք է անհապաղ փակել ու դուրս բերել ՀՀ սահմաններից։
Քարոզչական այդ թեզերի հեղինակները չեն մտածում հետևանքների մասին։ Նրանք կատարում են տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու իրենց արևմտյան և թուրքական տերերի առաջադրանքը։ Հետևանքները՝ Սյունիքը զավթելու նպատակով նոր ներխուժման տեսքով, նրանց չեն հուզում և երբեք չեն հուզել։ Սորոսաթուրքական 5-րդ շարասյունը մասնակցել է մեր երկրում իշխանության զավթմանը 2018-ի գարնանը, և այժմ զբաղված է իր հիմնական գործով. դրդում է Փաշինյանին շուտափույթ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ անկախ հետևանքներից։
Այս հանրությունը փակ դռների հետևում կոչ է անում Փաշինյանին մեկնել Բաքու՝ մասնակցելու նոյեմբերի 11-ին СОР-29-ին։ Հիշեցնեմ, որ ավելի վաղ խոսվում էր այն մասին, թե խաղաղության միջպետական համաձայնագրի ստորագրումը կարող է կայանալ СОР-ի շրջանակներում, Եթե Փաշինյանը մեկնի Բաքու։ Այսօր պաշտոնական Բաքուն արդեն հոգնել է կրկնել, որ խաղաղության համաձայնագիրը հնարավոր է միայն Ալիևի պայմաններով և միայն ՀՀ գործող Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո: Փաշինյանը ձևացնում է, թե չի լսում Ալիևի պաշտոնական դիրքորոշումը. օրերս նա հայտարարեց, թե լավ կլինի համաձայնագրի համաձայնեցված կետերը ստորագրել մինչև СОР-29-ի մեկնարկը։
Դատելով արարքներից՝ Փաշինյանի ընկալմամբ հենց այսպիսին է լինում «իրական քաղաքականությունը»։ Երբ քեզ ու ամբողջ աշխարհին ասում են, որ ստորագրում չի լինելու մինչև բոլոր պայմանների կատարումը, իսկ դու համաշխարհային դերակատարներին պատմում ես ստորագրման ժամկետների և «խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, որը դժվար թե առաջիկայում իրականություն դառնա…
Ինչ վերաբերում է իրական քաղաքականությանը՝ առանց չակերտների, ապա այդպիսին վարում է Ալիևը, օրինակ՝ իր սպառազինության զինանոցում ներառելով «Զանգեզուր» անօդաչու թռչող սարքեր։ Մինչև 2023 թվականը Ադրբեջանում լայնորեն օգտագործվում էր «Ղարաբաղ» անվանումը։ Ալիևն այսօր շատ ավելի մեծաքանակ հարձակողական սպառազինություն է գնում, քան մինչև 2020-ը և 2023-ը, նախապատվությունը տրվում է ռազմական ինքնաթիռներին և ԱՕԹՍ-ներին, ադրբեջանական բանակում ստեղծվում են հատուկ նշանակության ջոկատներ, իսկ ռեժիմի պարագլխի շրջապատի սորոսաճտերը իշխանական հեռուստաալիքներով պարբերաբար հայտարարում են, որ ՀԱՊԿ անդամ երկրների մեծ մասը պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը։ Համանման պնդումն արտացոլում է առաջին հերթին ԵՄ անդամ երկրների մեծամասնության վերաբերմունքը։ Այդ երկրները նույնպես աջակցում են Ալիևի ռեժիմին և համագործակցում նրա հետ, բայց սորոսականները չգիտես ինչու պնդում են, որ ՀՀ-ն ինտեգրվի ԵՄ-ին և անհապաղ դուրս գա ՀԱՊԿ-ից…