Բայդենը չի աջակցի Իսրայելի հնարավոր ցամաքային գործողությանը Լիբանանում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի աջակցի Լիբանանում շիական «Հըզբոլլահ» շարժման դեմ իսրայելական հնարավոր ցամաքային ռազմական գործողությանը։

Ամերիկացի առաջնորդին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հարցրել են՝ արդյոք նա տեղյակ է Իսրայելի ծրագրերի մասին և արդյոք դրանք ձեռք են տալիս իրեն։ «Ես ավելի լավատեղյակ եմ, քան ենթադրում եք, և լավ կլինի, եթե վերջ տան դրան: Կրակի դադարեցումը մեզ անհրաժեշտ է հենց հիմա»,- շեշտել է նախագահը:

Ավելի վաղ The Washington Post-ը հայտնել էր, որ Իսրայելը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ մտադիր է «Հըզբոլլահ» դեմ Լիբանանում սահմանափակ ցամաքային գործողություն իրականացնել։

News.am