Մինասյան․ Այդ կանոնակարգը պետք է գնա հանրաքվեի

ՍԴ-ն կատարել է մի կարևոր եզրակացությունը, որը դրական եմ համարում, այն է, որ Սահմանադրության նախաբանը որպես անփոփոխելի հոդված, չի կարող որևէ մեկը փոխել, այդ թվում ժողովուրդը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Բայց երբ փորձում է մանիպուլացնել այս անփոփոխ դրույթը և փորձել մեկնաբանել, որ այն, ինչը իրացված չէ Սահմանադրության մեջ, հետևաբար չի կարող դառնալ մեզ համար ուղղորդող գործողություն, սա արդեն մանիպուլյացիա է: Քողարկել այն գործողությունները, որոնք ապագայում հնարավոր է՝ ձևակերպվեն խաղաղության պայմանագիր անվան տակ կամ այլ փաստաթղթի տակ:

Ապագայում, երբ կծնվեն այդպիսի փաստաթղթեր կամ կլինեն զիջումներ, հիմնավորումներ փորձի ներկայացնել, որ տեսեք, ՍԴ-ն այսպիսի բաներ է արել»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանը նկատեց, որ ՍԴ-ն չի անդրադարձել կարևոր հարցի. Նա նշում է, որ այս կանոնակարգով սահմանների օպտիմալացման հնարավորություն է տրվում, բայց օպտիմալացում նշանակում է տարածքի, սահմանագծի փոփոխություն, ինչը Սահմանադրության համաձայն հանրաքվե է պահանջում: հետևաբար, ՍԴ-ն պետք է ասեր, որ յս կանոնակարգը ենթակա է հանրաքվեով հաստատման: Նման իրավասություն ԱԺ-ն չի կարող տալ: Կանոնակարգը անպայմանորեն պետք է անցնի հանրքավեի ճանապարհով: Սա հակասահմանադրական, հակաօրինական ու հակապետական քայլ է: ԱԺ-ն իրավունք չունի նման փաստաթուղթ վավերացնի:

Այն պարտավոր է հանրաքվեի գնալ, հակառակ դեպքում իշխանական ուզուրպացիայի ևս մի օրինակ է սա դառնալու: ՍԴ-ն քողարկել է այն զիջումները որոնք առաջիկայում հնարավոր է, որ ներկայացվեն Հայաստանին», ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

News.am