Մամիջանյան․ Բրյուսելում խոսել եմ ՀՀ կառավարիչների հակաժողովրդավարական պահվածքի մասին
Բրյուսելում մասնակցեցի Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) հերթական քաղաքական համաժողովին: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Ելույթով անդրադարձա Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիային, սահմանազատման և սահմանագծման գործընթացի ընթացքում միջազգային իրավունքի կոպիտ խախտումներին ու Բաքվում ապօրինաբար պահվող մեր գերիների հարցերին:
Գործընկերներիս կոչ արեցի Բաքվում անցկացվելիք COP29-ի շրջանակներում իրենց կուսակիցների միջոցով բարձրաձայնել այս խնդիրները:
Խոսեցի նաև ՀՀ կառավարիչների հակաժողովրդավարական պահվածքի մասին:
Գործընկերներիս տեղեկացրի քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի տնային կալանքի մասին ու հերթական անգամ շնորհակալություն հայտնեցի ՀՀ-ում քաղբանտարկյալների մասին ԵԺԿ ընդունած բանաձևի ու կոչերի, ինչպես նաև եվրոպացի քաղաքական գործիչների անհատական հայտարարությունների համար»:
News.am