Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 բալիստիկ հրթիռ

Իրանի բանակը Իսրայելի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 բալիստիկ հրթիռ։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ նրանցից շատերն անցել են «երկաթե գմբեթի» առաջին գիծը։

Իսրայելի պաշտպանության բանակը իր հերթին հայտնել է, որ մոտ 30 կործանիչ է օդ հանել հրթիռները որսալու համար:

«Իրանական հրթիռներն արդեն խոցել են Թել Ավիվը»,– գրում է իրանական mehrnews պարբերականը` հղում անելով իսրայելական լրատվամիջոցներին:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ հարվածները Հանիեի, Նասրալլահի և Նիլֆորուշանի սպանությունների պատասխանն է։

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ պատասխան հարվածները կշարունակվեն ավելի մեծ հզորությամբ և ավելի ջախջախիչ կլինեն, եթե «սիոնիստական ռեժիմը» չդադարեցնի իր վայրագությունները:

Sputnik Արմենիա