ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ԴԻԶԱՅՆ. ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԿՏԻՎՈՐԵՆ ԻՆՏԵԳՐՈՒՄ ԱՅՆ

Հայաստանում ալգորիթմիկ մոդելավորման ոլորտի առաջատար Բիգրաֆի ընկերության աջակցությամբ և հրավերով ս.թ. հոկտեմբերի 3-10 Հայաստանում է գտնվելու Նանտի ճարտարապետության բարձրագույն դպրոցի դասախոս, ճարտարապետության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լորան Լեսկոպը (Ֆրանսիա)։

Իր դասավանդման պրակտիկայում պարոն Լեսկոպն ավելի քան 10 տարի կիրառում է ալգորիթմիկ մոդելավորման մեթոդները՝ առավել արդյունավետ դարձնելու դասավանդման գործընթացը և նպատակ ունի այդ փորձը փոխանցել ՀՀ կրթական հաստատություններին:

Բիգրաֆի ընկերության նախաձեռնությամբ, պրոֆեսորը հոկտեմբերի 7-9 կանցկացնի դասախոսություն՝ «Ալգորիթմիկ մոդելավորում. ինչ է դա և ինչու է այն դասավանդվում աշխարհի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում» թեմայով և երկու գործնական պարապմունքներ:

Դասախոսությունը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ մեծ դահլիճում և նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ճարտարապետության և 3D դիզայնի նորարարական մոտեցումներով։

Այդուհետ, հոկտեմբերի 8-ին և 9-ին, «Երևան Փլեյս Հոթելի» Դիալոգ սրահում կանցկացվեն գործնական պարապմունքները` ճարտարապետության և 3D մոդելավորման մեջ հաշվողական նախագծման մեթոդների կիրառման վերաբերյալ։

Գործնական պարապմունքները նախատեսված են նրանց համար, ովքեր հետաքրքրված են ճարտարապետության համաշխարհային չափանիշների և ժամանակակից մոտեցումների, ինչպես նաև Հայաստանի կրթական գործընթացներում հաշվողական դիզայնի ինտեգրմամբ: ԲՈՒՀ-երի դասախոսները և 3D մոդելավորման մասնավոր ուսուցման ոլորտում աշխատող մասնագետները, ինչպես նաև դասավանդել ցանկացողները կարող են մասնակցել նշված սեմինարներին՝ հնարավորություն ստանալով տիրապետել նորարարական գործիքներին և մեթոդներին, որոնք այդուհետ կարող են կիրառել սեփական կրթական ծրագրերում։

Միջոցառումների տեղերը սահմանափակ են, մուտքն ազատ է` նախապես գրանցումներով:

Ցանկացողները կարող են լրացնել մասնակցության հայտը ստորև հղումներով.

Դասախոսություն

Սեմինար

Հայտատուի թեկնածությունը հաստատվելուց հետո նրան կուղարկվի պաշտոնական հրավեր՝ միջոցառման մանրամասներով։

· Միջոցառումների աշխատանքային լեզուն անլգերենն է (հոկտեմբերի 7-ի միջոցառմանը կապահովվի թարգմանություն՝ ըստ անհրաժեշտության):

· Հոկտեմբերի 8-ի և 9-ի սեմինարների մասնակիցները պետք է իրենց հետ ունենան համակարգիչ

· Հայտերի ընդունման վերջնաժամկետ – 05.10.2024թ.

* * *

Beegraphy-ն ալգորիթմիկ մոդելավորման հարթակ է, որտեղ օգտատերերը կարող են ստեղծել, կիսվել և վաճառել պարամետրիկ 2D և 3D արտադրական մոդելներ՝ նախատեսված CNC մեքենաների և 3D տպիչների համար։