Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆ․ ԻՐԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԲՌՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՊԻՏԻ ԼԻՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը գրում է․ «Նոր ճակատ Ռուսաստանի համար․
Ուկրաինայում ընթացող Ռուսաստան-հավաքական արևմուտք պատերազմի ընթացքում Ռուսաստանի դիրքերի թուլացման տեսակետից ամենագործնական քայլերից մեկը համարվում էր Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացելը, ինչից Ռուսաստանը ամեն գնով խուսափում էր:
Իսրայելի հետևողական սադրիչ քայլերի արդյունքում երեկ Իրանին ռազմական հակամարտության մեջ ներքաշելը կարղ է ԱՄՆ-ի ու հավաքական արևմուտքի համար դառնալ նոր՝ երկրորդ ճակատ՝ սրանց համար նվազեցնելով ուկրաինական ճակատի կարևորությունը ու այդտեղ մեծացնելով Ռուսաստանի հնարավորությունները:
Իրանի հակառակորդներն Իրանա-Իսրայելական ռազմական հակամարտությունն առաջին հերթին դիտում են որպես Իրանում իշխանափոխություն իրականացնելու, երկիրը Ռուսաստանի ու Չինաստանի դաշինքից պոկելու միջոց ու հազիվ թե համաձայնվեն ռազմական հակամարտությունը շուտափույթ ավարտելու Իրանի առաջարկներին:
Իր դաշնակցի Իրանի քաղաքական կողմնորոշման բռնի փոփոխությունը բացարձակապես անընդունելի պիտի լինեն Ռուսաստանի համար արդենիսկ այն պատճառով, որ վերացնում է Ռուսաստանն Իրանի միջոցով Հնդկական օվկիանոսին կապող հյուսիս-հարավ միջանցքի իրականացման հնարավորությունը»: