ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը լղոզված է մեկնաբանել ԼՂ-ում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը

Ադրբեջանի տարածքում Ռուսաստանի նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման մասին հարցը ներկայում մշակվում է քաղաքական մակարդակով։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչության ղեկավար Ալեքսեյ Կլիմովը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ է բացվելու նոր գլխավոր հյուպատոսությունը, և արդյոք այն բացվելու է Ղարաբաղում։

«Ադրբեջանական կողմի հետ համապատասխան պայմանավորվածությունների ձևակերպմանը զուգընթաց՝ հյուպատոսական վարչությունը կմիանա դրա հետ կապված գործնական քայլերի իրականացմանը»,- ասել է Կլիմովը։

News.am