2024-10-02 17:00
Լրատվական գործակալություններ
0
Քրիստինե Վարդանյան․ Խաղաղ հավաքին ընդառաջ ԱԱԾ հայտարարության տարածումը երկու նպատակ ունի
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն արձագանքել է Հանրապետության հրապարակում այսօր կայանալիք հանրահավաքին ընդառաջ ԱԱԾ ու ՆԳՆ ոստիկանության կողմից հայտարարությունների տարածմանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Կարծում եմ ոչ իշխանական հայացքներ ունեցող ցանկացած բանական մարդու համար պետք է պարզ լինի, որ խաղաղ հավաքին ընդառաջ նման հայտարարության տարածումը 2 նպատակ ունի՝ վախի մթնոլորտի տարածում և հնարավոր բռնաճնշումների արդարացում։
Կարծում եմ սրա ամենաճիշտ և ուղիղ պատասխանը մարդկանց կողքին լինելն է։ Այսօր՝ 18։30֊ին կհանդիպենք Հանրապետության հրապարակում»։
News.am