«ՍՐԲԱԶԱՆ ՇԱՐԺՄԱՆ» ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրել Բագրատ Սրբազանի առաջնորդած «Սրբազան շարժումը»:

 


Երիտասարդները երթով Մատենադարանի մոտից քայլում են Հանրապետության հրապարակ` միանալու հավաքին։

Շարժման առաջնորդ Բագրատ Աքեպիսկոպոս Գալստանյանն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 2-ին մեկնարկում է Սրբազան պայքարի «Հաղթանակի և հույսի» փուլը։

Նա նաև ասել էր, որ այս հավաքով սկիզբ է դրվում պայքարի վճռական փուլին:

Օրեր առաջ «Սրբազան պայքարի» տելեգրամյան ալիքը հայտնել էր, մեկնարկող հավաքին ընդառաջ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության։

News.am