Բագրատ Սրբազանը հանրությանը կիրակի օրը հրավիրեց հանրահավաքի
Բագրատ Սրբազանը Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով հանրությանը կիրակի օրը 18:00-ին, հրավիրեց Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի։
«Դիմում եմ լայն հանրությանը։ Իմ կյանքը դրել եմ այս զոհասեղանին։ Մեր քայլերը տանում են մեզ մեր նախանշած ծրագրին՝ ժամ առաջ հեռացնելու այս իշխանությանը:
Դիմում եմ գործարարներին, դուք ծառայում եք այս ռեժիմին։ Լռելու իրավունք չունեք, քանի որ հայրենիք եք զիջելու։ Շատերիդ համար ձեր հայրենիքը ձեր ունեցվածքն է, բայց դա կորցնելու եք։ Տեսաք, թե ինչ եղավ Արցախում, այդ նույնը տեղի է ունենալու Հայաստանում և հետռու չէ այդ օրը»,- ասել է Սրբազանը:
Նա հայտարարել է, որ այսօր ծայրահեղ կացության մեջ է երկիրը, ամենօրյա զիջումների է գնում, ապօրինի սահմանազատում է իրականացվել, ինչն էլ սկզիբ է դրել իրենց շարժման:
«Սիրելի ժողովուրդ ժամանակն է, որ մենք սթափվենք և տեսնենք, թե ինչ ծանր իրադարձություններ են մեր առջև գտնվում՝ հանձնվել է Արցախըւ, հանձնվել է մեր սահմանային գոտու գրեթե բոլոր մասերից, հազարավոր զոհեր են եղել, կեղծ խաղաղության մուրացիկ ցանկություն և ձգտում: Այսօրվա կառավարության ղեկավարը լծված է փողի և պաշտոնի պաշտամունքի»,-ասաց նա:
Բագրատ Սրբազանը ասաց, որ վարչապետը եկել է մի ծրագրով, որի լրիվ հակառակն է իրականացրել:
News.am