ԱԳՆ․ Իրանը թշնամի կհամարի այն երկրներին, որոնք օդային տարածքը կբացեն Իսրայելի համար

Իրանը թշնամական կհամարի ցանկացած պետություն, որը Իսրայելին կտրամադրի իր օդային տարածքը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, հայտնում է SNN գործակալությունը։

«Մենք արդեն հայտարարել ենք այլ երկրների ներկայացուցիչներին, որ թշնամի կհամարենք յուրաքանչյուրին, ով Իսրայելին կտրամադրի իր օդային տարածքը։ Բայց ես հույս ունեմ, որ ոչ ոք նման թույլտվություն չի տա»,-ասել է Արաղչին։

Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելին։ Առնվազն 400 բալիստիկ հրթիռ է արձակվել իսրայելական ռազմական օբյեկտների ուղղությամբ։ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հրթիռների 80 տոկոսը խոցել են թիրախները։ Իրանական ԶԼՄ-ները գրում են, որ հրթիռները խոցել են Իսրայելի Աշքելոնի շրջանում գտնվող գազային հարթակները և հարվածել են իսրայելական Նևաթիմ ավիաբազային:

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ «հրթիռային հարձակումը հետևանքներ կունենա»: Իսկ ԻՀՊԿ-ում խոստացել են այդ պարագայում կործանարար պատասխան տալ։

Sputnik Արմենիա