Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայց են ներկայացրել Բաքվի դատարան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները, ով այժմ ապօրինի կերպով գտնվում է Ադրբեջանի բանտում, հինգշաբթի օրը հայցեր են ներկայացրել Բաքվում՝ ասելով, որ նա խոշտանգումների է ենթարկվել և զրկվել է արագ դատաքննության իրավունքից, հաղորդում է Reuters-ը։
Վարդանյանի փաստաբաններն ասացին, որ հայցի հետ կապված դեպքերից մեկը 2024 թվականի ապրիլին նրա հացադուլի ժամանակ խոշտանգումներն են։ Նրանք հայտարարել են, որ սրան ի պատասխան Վարդանյանին տեղավորել են պատժախուց, ստիպել են կանգնել, արգելել են լվացվել և երկու օր զրկել են ջրից։
Մեկ այլ հայցում Վարդանյանի փաստաբանները նշել են, որ նրա արագ դատաքննության իրավունքը խախտվել է անցյալ տարվանից՝ նրա կալանավորման պատճառով։
Առանձին հայցով մեղադրանք է առաջադրվել ադրբեջանական «Բաքվի աշխատավոր» ռուսալեզու թերթին, որը զրպարտություն է տարածել Ռուբեն Վարդանյանի հասցեին։
Իրենց հայտարարության մեջ Ռուբեն Վարդանյանի փաստաբանները նաև կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել երկրում պահվող բոլոր ղարաբաղցի հայ գերիներին մինչև COP29 գագաթնաժողովի մեկնարկը։
News.am