Բայդեն․ Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմից կարելի է խուսափել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Մերձավոր Արևելքում լայնածավալ հակամարտությունը հնարավոր է կանխել։ Համապատասխան հայտարարություն նա արել է հինգշաբթի օրը՝ լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքերը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Չեմ կարծում, որ լայնամասշտաբ պատերազմ կսկսվի. Կարծում եմ՝ մենք կարող ենք խուսափել դրանից։ Բայց դրան հասնելու համար շատ ավելին պետք է արվի»,- ասել է Բայդենը: Հարցին, թե որքանով է վստահ, որ հնարավոր է կանխել մեծ հակամարտությունը, Բայդենն արձագանքել է պատասխան հարցով, թե որքանով է վստահ, որ անձրև չի գալու։

Հարցին, թե ԱՄՆ-ն զորքեր կուղարկի՞ Իսրայելին օգնելու համար, ամերիկացի առաջնորդը ուղղակի պատասխան չի տվել։ «Մենք արդեն օգնել ենք Իսրայելին։ Մենք կպաշտպանենք Իսրայելը»,- ասել է նա։

News.am