Ինչո՞ւ իրավապահները քրգործ չեն բացում և վարչապետին չեն հրավիրում ցուցմունք տալու

Վերջերս սկսել եմ շատ վատ հասկանալ, թե ինչպիսի իրականության մեջ եմ հայտնվել։ Ափսոս, որ Կաֆկան 100 տարի առաջ է գրել իր «Դղյակը», թե չէ ես պետք է նման մի բան գրեի այսօր։

Վարչապետը հայտարարում է, որ տիրապետում է պետական դավաճանության մասին այնպիսի տվյալների, որի մասին իրավապահ մարմինները տեղյակ չեն։

Իրավապահ մարմինները քրեական գործ չեն բացում և վարչապետին չեն հրավիրում ցուցմունք տալու համար։

Արդյունքում, և վարչապետի վրա է պետք հոդված դնել, պետական դավաճանության մասին իմանալու և դա իրավապահ համակարգին չհայտնելու, և իրավապահ համակարգի պատասխանատուների վրա, վարչապետին ցուցմունք տալու համար ծանուցում չուղարկելու համար։

Եվ այսպես ապրում ենք։

Ստեփան Դանիելյան, քաղաքագետ

Verelq.am