ԵՄ-ն դադարեցրել է Վրաստանի ղեկավարության հետ հանդիպումները
Եվրամիությունը որոշել է դադարեցնել բարձր մակարդակի հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ՝ իր ոչ բարեկամական վերաբերմունքի պատճառով։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։
«Այս տարվա հունիսինմենք քննարկում էինք ԵՄ անդամ երկրների հետ, թե ինչպիսին կլինի մեր մոտեցումը Վրաստանի ղեկավարության նկատմամբ, որը, մեր կարծիքով, անբարյացակամ վերաբերմունք ունի ԵՄ-ի նկատմամբ։ Մենք որոշեցինք, որ բարձր մակարդակի հանդիպումներ չենք ունենա Վրաստանի ներկայիս ղեկավարության հետ»,- ասել է Գերչինսկին։
Դիվանագետը հավելել է, որ վերջին ամիսների ընթացքում ոչ իր կողմից ոչ մի շփում չի եղել Վրաստանի իշխանությունների և Բրյուսելի միջև։
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Վրաստանի հարաբերությունները սկսեցին զգալիորեն վատթարանալ այն բանից հետո, երբ մայիսին Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը։
«Փաստինֆո»