2024-10-04 16:23
Լրատվական գործակալություններ
0
Պեսկով․ Պուտինը հոկտեմբերի 7-ին՝ իր ծննդյան օրը, հանդիպում կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին՝ իր ծննդյան օրը հանդիպում կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Օրվա առաջին կեսին աշխատանքային հանդիպումներ կունենա՝ փակ, ոչ հրապարակային։ Երեկոյան ԱՊՀ երկրների ղեկավարները կլինեն նախագահի մոտ։ Մենք ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի ղեկավարի ծննդյան օրը «առանձնապես տոնական ոչինչ չի լինի»։
Panorama.am