Լիբանանի 900 փախստականների ապաստարանների մեծ մասն այլևս չի կարող մարդկանց տեղավորել

Ներքին տեղահանվածների համար Լիբանանի 900 ապաստարանների մեծ մասն այլևս չի կարող մարդկանց տեղավորել, ուրբաթ ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Ռուլա Ամինը:

«Լիբանանի իշխանությունների կողմից կառուցված շուրջ 900 կոլեկտիվ ապաստարանների մեծ մասն այլևս ի վիճակի չէ մարդկանց տեղավորել», - ասաց նա ՄԱԿ-ի ճեպազրույցում:

Նրա խոսքով՝ Իսրայելի հարվածներից փախչող մարդիկ գնալով ավելի շատ են քնում բաց երկնքի տակ։

«ՄԱԿ ՓԳՀ-ն մտահոգված է, որ ձմռան մոտենալուն զուգահեռ այլ երկրներում սրացող հակամարտությունից տուժած մարդկանց կենսապայմանները միայն կվատթարանան», - ավելացրեց նա:

News.am