Երևանում մեկնարկում է WCIT2024
Երևանում աննախադեպ բացման համերգային ծրագրով մեկնարկում է տարվա ամենասպասված տեխնոլագիական միջոցառումը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT2024/DigiTec-ը: Հանրապետության Հրապարակում ելույթ են ունենում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, որին կհաջորդի ամերիկացի երգիչ, երգահան Ջեյսոն Դերուլոյի բացառիկ ելույթը։
WCIT2024/DigiTec-ը Հայաստանում կհյուրընկալի ավելի քան 2,000 միջազգային պատվիրակների և խոսնակների աշխարհի տարբեր երկրներից՝ Արվիդ Բելլ (Arvid Bell), Էշթեր Վուժիցկի (Eshter Wojcicki), Տակ Լո (Tak Lo), Ռոդրիգո Մեսսի (Rodrigo Messi), Իբրահիմ Գեդեոն (Ibrahim Gedeon), ուրիշներ (Oրակարգը՝ այստեղ)։
Հոկտեմբերի 4-7 Մարզահամերգային համալիրում կանցկացվեն արհեստական բանականության և դրա կիրառության վերաբերյալ պանելային քննարկումներ ու ելույթներ միջազգային հեղինակավոր մասնագետների մասնակցությամբ:
Հիշեցնենք նաև, որ միջոցառման շրջանակում Մերիդիան կենտրոնում անցկացվում է ԴիջիԹեք էքսպոն (հոկտեմբերի 4-6):
News.am