Qatar Airways ավիաընկերությունը շարունակում է բնականոն հունով աշխատել

Qatar Airways ավիաընկերությունն այս օրերի ընթացքում միայն մեկ չվերթ է չեղարկել, այլ չեղարկումներ չեն եղել, ավիաընկերության աշխատանքը բնականոն հունով ընթանում է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, NEWS.am–ին հայտնեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի քարտուղար Լիլիթ Աղաբեկյանը։

«Իրան–Իսրայել լարվածության ֆոնին միայն մեկ չվերթ էր չեղարկվել, այլ չեղարկումներ չեն եղել։ Այս պահին էլ չվերթների չեղարկումներ չկան, ո՛չ Իրանից, ո՛չ Թել-Ավիվից»,- նշեց նա։

Հիշեցենք, որ հոկտեմբերի 1-ին Qatar Airways ավիաընկերությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն տարածքային լարվածության ֆոնին, թռիչքային անվտանգությունն ապահովելու նպատակով անժամկետ չեղարկվել էին ավիաընկերության բոլոր չվերթները դեպի Հայաստան, Հորդանան, Իրան, Իրաք, Լիբանան, Ղազախստան։