Դեսպան․ Իրանի պատասխանն ավելի կոշտ կլինի, եթե Իսրայելը ևս մեկ խելագար գործողություն անի

Եթե Իսրայելը ևս մեկ խելագար գործողություն իրականացնի, Իրանի պատասխանն ավելի կոշտ կլինի։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ–ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Հաջորդ փուլում մեր պատասխանն անպայման ավելի բարդ կլինի», – ասել է դիվանագետը։

Նա հավելել է, որ Իսրայելի տարածքին Թեհրանի հարվածը հաջող էր։

Ջալալին նշել է նաև, որ Իրանը երբեք պատերազմ չի ցանկացել և չի ձգտում պատերազմի։

Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելին։ Առնվազն 400 բալիստիկ հրթիռ է արձակվել իսրայելական ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ԻՀՊԿ-ն, հրթիռների 80 %-ը խոցել են թիրախները։ Իրանական ԶԼՄ-ները գրում են, որ հրթիռները հարված են հասցրել իսրայելական Աշկելոնի շրջանում գտնվող գազային հանգույցներին, ինչպես նաև իսրայելական Նևաթիմ ավիաբազային:

Իսրայելական «9» հեռուստաալիքը, հղում անելով ՑԱԽԱԼ-ին, հայտնել է, որ հրթիռային հարձակումը հետևանքներ կունենա: Իսկ ԻՀՊԿ-ում խոստացել են այդ դեպքում տալ կործանարար պատասխան։

Sputnik Արմենիա