Հզոր երաժշտություն ու շքեղ շոու Երևանում

Երևանում հոկտեմբերի 4–ին մեկնարկեց WCIT-2024 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային հոբելյանական` 25–րդ համագումարը։ Միջոցառման պաշտոնական բացումը տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթով, այնուհետև երաժշտական շոուով հանդես եկավ համաշխարհային աստղ Ջեյսոն Դերուլոն։

Համագումարը տեղի կունենա հոկտեմբերի 5-7-ը Երևանի Կարեն Դեմրիճյանի անվան մարզահամերգային համալիրում: Զուգահեռաբար հոկտեմբերի 4-7-ը «Մերիդիան» Էքսպոկենտրոնում կանցկացվի նաև DigiTec բարձր տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսը:

WCIT-2024–ի հիմնական թեման կլինի արհեստական բանականությունը: Ներկայացված կլինեն TikTok-ը, Synopsis-ը, Microsoft-ը և այլ ընկերություններ:

Sputnik Արմենիա