Քաղաքագետ. Բաքվի բռնապետի ամբարտավան պահվածքը երկու բանի մասին է խոսում

Քաղաքագետ Արա Պողոսյանը, արձագանքելով Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ-ին ուղղված հայտարարություններին, գրում է.

«Հեյդարի տղա, Բաքվի բռնապետ Իլհամը հիմա էլ Ֆրանսիայից անցել է ԱՄՆ-ին մեղադրելուն։ Ջրականում Բաքվի Հանրապետության բռնապետը հայտարարել է.

«1992 թվականին, երբ մենք հողեր էինք կորցնում, ԱՄՆ-ն մեր դեմ սանկցիաներ էր կիրառում։ Հետո 2001 թվականին չեղարկվեցին սանկցիաները, որովհետև սկսվեց նրանց օկուպացիոն գործունեությունն Աֆղանստանում, սկսվեց նրանց նվաճողական պատերազմը, և մենք նրանց պետք էինք։

Քանի դեռ նրանք մնում էին Աֆղանստանում, այդ սանկցիաները ԱՄՆ նախագահի կողմից չեղարկվում էին ամեն տարի։

Հենց նրանք(ԱՄՆ-ն) փախան Աֆղանստանից, ընդ որում ամբողջ աշխարհի աչքերի առաջ, մեր դեմ կրկին կիրառեցին այդ սանկցիաները։

Կարելի՞ է արդյոք լինել այդքան անշնորհակալ»,- վերջում հարցադրում է անում Բաքվի Հանրապետության բռնապետը։

Իհարկե, երբ Էրդողանն է փորձում վերջնագրային լեզվով խոսել, կարելի է ինչ որ կերպ ընկալել, բայց երբ Բաքվի բռնապետն է փորձում ամբարտավան պահվածքով սպառնալ աշխարհի հզոր երկրներին, դա խոսում է երկու բանի մասին` կա‘մ փոքրիկ բռնապետը զգում է, որ Քադաֆիի ճակատագիրն են իր համար պատրաստել, կա‘մ ամբարտավան բռնապետը վստահ է, որ նոր աշխարհակարգում ինքը լինելու է հաղթող»։

Panorama.am