Թուրքիայում կանգնեցրել են Եվրո-2024-ում «Գորշ գայլերի» ժեստը ցուցադրած ֆուտբոլիստի արձանը
Թուրքական Բոլու քաղաքում տեղադրել են ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի արձանը։ Նրան հավերժացրել են «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության ժեստը ցուցադրելիս։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ թուրք ֆուտբոլիստը Եվրո-2024-ի ժամանակ որակազրկվել է երկու խաղով, քանի որ Ավստրիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը տոնելիս խաղադաշտում ցուցադրել էր այս ժեստը։
Դեմիրալը նաև X սոցցանցում հրապարակել էր իր լուսանկարը, որտեղ ցուցադրել է «Գորշ գայլերի» ժեստը և գրել. «Ինչքան երջանիկ է նա, ով կարող է ասել, որ թուրք է»:
Թուրքիայի և Ավստրիայի հավաքականների միջև խաղը կայացել է հուլիսի 2-ին: Հանդիպումն ավարտվելէ 2:1 հաշվով՝ հօգուտ Թուրքիայի։ Իսկ հաջորդ խաղում Թուրքիան նույն` 2։1 հաշվով պարտություն կրեց Նիդեռլանդների հավաքականից ու դուրս մնաց Եվրո-2024-ի հետագա պայքարից։
Sputnik Արմենիա