ԻՀՊԿ ՌԾՈՒ հրամանատար․ Իրանը թշնամիներին դիմակայելու մի շարք սցենարներ է մշակել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Ալի Ռեզա Թանգսիրին նախազգուշացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին «կրակի հետ խաղալուց»՝ հայտարարելով, որ Իրանը մի շարք սցենարներ է մշակել իր հակառակորդներին դիմակայելու համար, գրում է Tasnim-ը։

«Ալ Ալամ» լրատվական ցանցին տված հարցազրույցում դերծովակալ Ալի Ռեզա Թանգսիրին հայտարարել է, որ Իրանը լիովին պատրաստ է ցանկացած հանգամանքներ հաղթահարելու «քանի որ սիոնիստական ​​ռեժիմը մեծացրել է Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունների մասին հռետորաբանությունը»:

ԻՀՊԿ ՌԾՈՒ հրամանատարը նշել է, որ Իրանը ծրագիր ունի յուրաքանչյուր իրավիճակի համար, որոնցից մեկն ապագայում անկանխատեսելի հանգամանքների դեպքում միջադեպերի վերացման գործողությունների ծրագիր է:

Ավելի վաղ Իսրայելը սպառնացել էր կոշտ պատասխան տալ Իրանի հրթիռային հարձակմանը, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի 1-ին՝ ի պատասխան պաղեստինյան և լիբանանյան խմբավորումների առաջնորդների սպանության։

News.am