Ժետոնը շուտով կմնա անցյալում. մետրոպոլիտենը այս ամսից կանցնի վճարման միասնական համակարգի
Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջն ամբողջությամբ կհրաժարվի ուղևորության վճարման համար նախատեսված ժետոններից։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը։
Նշենք, որ դա պայմանավորված է տրանսպորտի վճարման միասնական համակարգի անցնելու հանգամանքով։ Արդեն մի քանի ամիս է, որ յուրաքանչյուր կայարանում 1 անցակետով էր հնարավոր ժետոնով անցնել, մնացածը գործում են էլեկտրոնային համակարգի միջոցով։
«Մինչև ամսվա վերջ ժետոնը լրիվ կվերանա, ամբողջությամբ կանցնենք վճարման միասնական համակարգին»,– նշեց Սեդրակյանը։
Նրա խոսքով` այս շաբաթ նախատեսված 552 699 ուղևորից մետրոյից օգտվել է 582 622 ուղևոր։ Միասնական վճարային համակարգով անցել է նրանցից 341 հազար 589–ը։
Sputnik Արմենիա