ԶԼՄ-ները տեղեկացրել են Համառուսական պետական հեռուստա-ռադիոընկերության դեմ հաքերային գրոհի մասին
Ռուսական ԶԼՄ-ները գրում են Համառուսաստանյան պետական հեռուստա-ռադիոհեռարձակման ընկերության դեմ հաքերային գրոհի մասին։ «Газета.ру»-ն, հղում կատարելով աղբյուրին, գրում է, որ «չեն աշխատում օնլայն-հեռարձակումը և ներքին սերվիսները, անգամ ինտերնետ չկա և հեռախոսներ»։
Պարբերականի զրուցակիցն ընդգծել է, որ խոսքն «աննախադեպ հաքերային գրոհի» մասին է։ «Սա երկար ժամանակով է։ Լսել եմ, որ ջնջել են ամեն բան սերվերներից, ներառյալ պահուստային պատճենները։ Նրանք աշխատում են առավոտյան ժամը 06.00-ից։ Խնդիրը, որքան հասկացա, շատ լուրջ է, և վերականգնումը շատ երկար կտևի»,- ասել է նա։
Լրագրող Ալեքսանդր Պլյուշչևը թելեգրամ-ալիքում մեջբերել է իր աղբյուրին, որը տեղեկացրել է. «Ռոսիա 1»-ի ողջ լրատվական համալիրը Յամսկոյե պոլեում առավոտյան ժամը 05.00-ից չի աշխատում։ Անջատվել են կենտրոնական վերահսկումն ու ողջ սերվերը։ Բրիգադները եկել են Շաբոլովկա»։
«Ֆոնտանկան» իր հերթին գրում է, որ ՌԴ-ում օգտատերերը չեն կարողանում բացել «Ռոսիա 1» և «Ռոսիա 24» հեռուստաալիքների օնլայն-հեռարձակումները, ընդ որում՝ թվային հեռարձակումն աշխատում է առանց խափանումների, տեղեկացրել է «Մեդուզան»։
Ընկերության մամուլի ծառայությունը հաքերային գրոհի մասին հրապարկման պահին լուրերը չի մեկնաբանել, խափանման պատճառը չի նշվում։
News.am