Ստամբուլի ասիական մասի հայկական կառույցները համագործակցության ցանց են ստեղծել
Ստամբուլի ասիական կողմում գտնվող հայկական տարբեր հաստատությունների հիմնադրամների պատասխանատուները հանդիպել են միմյանց հետ և համագործակցության ցանց ստեղծել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, մասնակիցների մեջ են եղել Ուսքյուդարի Սուրբ Խաչ եկեղեցու, Ուսքյուդարի Սուրբ Կարապետ եկեղեցու, Քուզգունջուքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, Բեյքօզի Սուրբ Նիկողայոս եկեղեցու, Քարթալի Սուրբ Նշան եկեղեցու, Քանդիլիի Սուրբ Երգոդասան Առաքելոց եկեղեցու, Քնալը կղզու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեղեցու, Քադըքյոյի Սուրբ Թագավոր եկեղեցու, Քալֆայան մանկատան հիմնադրամների պատասխանատուները։
Հավաքի մասնակիցների գլխավոր նպատակաը եղել է արդեն 158 տարեկան հայկական Քալֆայան դպրովի բյուջեի պակասորդի լրացնելուն ուղղված աշխատանքներ իրականացնելը։ Համագործակցության և փոխօգնության համար ստեղծված ցանցը նպատակ է դրել նաև ընթացքում օգնել որևէ հայկական կառույցի ֆինանսական կամ այլ խնդիրների դեպքում։
News.am