Փաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է ՌԴ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՀՀ կառավարության ղեկավարը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Նշենք, որ Մոսկվայում այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Sputnik Արմենիա