ԱՊՀ երկրների ԱԳՆ ղեկավարները հաստատել են 2025թ. միջԱԳՆ-ական խորհրդակցությունների պլանը

ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարները համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում (Մոսկվա) հաստատել են միջԱԳՆ-ական խորհրդակցությունների 2025թ. պլանը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրանք հավանություն են տվել մի շարք փաստաթղթերի, որոնք ներկայացվելու են պետություննեի ղեկավարների հաստատմանը գալիք նիստի ընթացքում։

Միջազգային օրակարգի ակտուալ հարցերի վերաբերյալ մտքերի փոխանակման ընթացքում նախարարները քննարկել են ԱՊՀ ձևաչափում քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար փոխգործակցության վիճակն ու հեռանկարները։

Նախարարների խորհրդի նիստին մասնակցում են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի նեկայացուցիչները։

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Ղազախստանում 2025թ. ապրիլի 11-ին։

News.am