2024-10-07 19:03
Լրատվական գործակալություններ
0
Լավրով․ Առաջարկվում է հաստատել ԱՊՀ-ի մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ ադրբեջանական Լաչինը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևն ամփոփել են Համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքները, գրում է РИА Новости-ն։
Անդրադառնալով այն փաստաթղթերին, որոնք ԱՊՀ երկրների ղեկավարների քննարկմանը կներկայացնեն վաղն անցկացվելիք գագաթնաժողովի ժամանակ, Լավրովը, մասնավորապես, նշել է.
«Առանձին որոշում է առաջարկվում պետությունների ղեկավարներին հաստատել Համագործակցության մշակութային մայրաքաղաքները՝ հաջորդ տարի՝ ադրբեջանական Լաչինը (Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ Բերձոր - խմբ.), 2026 թվականի համար՝ հայկական Մեղրին և 2027 թվականի համար՝ բելառուսական Մոլոդեչնոն։
News.am