NYT. Իսրայելը դժվար թե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին

Իսրայելը, ի պատասխան Իրանի հրթիռային հարձակումների, կարող է հարձակվել ռազմական բազաների, հետախուզական օբյեկտների կամ հրամանատարական կետերի վրա, բայց ոչ միջուկային օբյեկտների վրա: Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրները նշում են, սակայն, որ Իրանի առանցքային միջուկային օբյեկտները ապագայում կարող են թիրախ դառնալ Թեհրանի կողմից հնարավոր հետագա էսկալացիայի դեպքում, եթե նա պատասխան տա:

Այնուամենայնիվ, նշում է պարբերականը, Իսրայելում և ԱՄՆ-ում աճում են կոչերը՝ օգտագործելու պահը երկար տարիներ հետաձգելու համար Իրանի միջուկային ծրագիրը։

News.am