Թաթոյանը Արցախի թեմի առաջնորդի հետ քննարկել են Արցախի մշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին այցելել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարան: Տեղի է ունեցել հանդիպում թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։

«Թաթոյան» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրներին։

Քննարկվել է հետագա համագործակցության հարցեր, հատկապես միջազգային հանրությանը հնարավոր բոլոր տարբերակներով իրազակելու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության սպառնալիքների մասին: