«Սրբազան պայքար»․ Բագրատ Գալստանյանի անունից կրիպտոարժույթ են վաճառում

«Սրբազան պայքարն» զգուշացրել է շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անվամբ կրիպտոարժույթ ստեղծող և դրա վաճառքով զբաղվող անհայտ անձանց մասին, հայտնել է «Սրբազան պայքարը»։

Ըստ հայտարարության՝ շարժումն այդ կրիպտոարժույթի հետ որևէ առնչություն չունի, և նրա ներկայացուցիչները չգիտեն, թե ովքեր և ինչ նպատակով են իրականացնում դրա վաճառքը։

«Հորդորում ենք համացանցում զգույշ լինել, և Սրբազան Պայքարի նախաձեռնությունների մասին տեղեկություններ ստանալ բացառապես մեր պաշտոնական էջերից»,- զգուշացրել է շարժումը։

Հոկտեմբերի 6-ի երեկոյան Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Գալստանյանը շարժման աջակիցների հետ երթ էր իրականացրել դեպի Սահմանադրական դատարանի շենք։

Armenia Today