Պուտին․ ՀՀ-ՌԴ ապրանքաշրջանառությունը 2024 թ-ին կարող է հասնել 14-16 մլրդ դոլարի

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թ 1–ին կիսամյակում աճել է` հասնելով 8.3 մլրդ դոլարի։ Այս մասին Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրա–տնտեսական հարաբերությունները զարգանում են շատ աշխույժ ու հաջող։ 2023 թվականին առևտրաշրջանառությունը հասել է 7.4 մլրդ դոլարի։ Եթե այս տեմպերով շարժվենք առաջ, ապա 2024 թ. տարեվերջին կարող ենք հասնել 14–16 մլրդ դոլար ցուցանիշի»,– ընդգծեց նա։

Պուտինը հիշեցրեց, որ Ռուսաստանը ՀՀ տնտեսության մեջ առաջատար ներդրողն է` միայն այս տարի ներդրումների ծավալը հասել է շուրջ 4 մլրդ դոլարի։

ՌԴ նախագահը կարևորեց նաև Հայաստանի հետ հումանիտար ոլորտում համագործակցությունը։

«Կարծում ենք, որ այս ընթացքում մի քանի բացթողում ունենք այս ոլորտում, որը պետք է լրացնենք։ Խոսքը, մասնավորապես, կրթության ոլորտին է վերաբերում»,– նշեց Պուտինը։

Նա ընդգծեց, որ հետո երկու երկրների կրթության ոլորտի պատասխանատուներն այս հարցերի շուրջ առավել մանրամասն քննարկումներ կանցկացնեն։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

Sputnik Արմենիա