Պուտին․ ԱՊՀ-ում նոր խոշոր նախագծերի գործարկման հնարավորություններ կան

ԱՊՀ-ում կան նոր խոշոր նախագծերի մեկնարկի հնարավորություններ։ Այս մասին Մոսկվայում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով՝ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունը ՌԴ-ի համար առաջնահերթություններից մեկն է: Մոսկվայի համար Համագործակցության երկրներն ամենամոտ ընկերներն են, գործընկերները, ռազմավարական դաշնակիցները։ Դրան է ուղղված կառույցում 2024 թվականին Ռուսաստանի նախագահության հայեցակարգը։

Պուտինը նշել է, որ գագաթնաժողովի օրակարգում քննարկման կարևորագույն թեմաներից մեկը տնտեսությունն է:

«Վստահ եմ, որ ունենք բոլոր հնարավորությունները նոր, խոշոր փոխշահավետ նախագծերի գործարկման համար արդյունաբերության, գյուղատնտեսության, ֆինանսների, ենթակառուցվածքների ոլորտներում», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Նրա խոսքով, քննարկման այլ թեմաների թվում անվտանգության հարցերն են, մշակութային, հումանիտար ոլորտներում համագործակցությունը:

Sputnik Արմենիա